Բարսելոնան բաց չի թողնի Ուսման Դեմբելեին


14:20 , 21 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Այն լուրերը, թե «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն առաջարկվել է «Չելսիին», կամ կարող է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ», իրական չեն:

«Mundodeportivo»-ն հայտնում է, որ կատալոնական ակումբի ղեկավարները չեն քննարկի ոչ մի առաջարկ Դեմբելեի հետ կապված: 21-ամյա ֆրանսիացին հաջող մրցաշրջան չանցկացրեց անցած տարի, դրա պատճառն իհարկե վնասվածքն էր:

Սակայն «կապտանռնագույնները» շարունակում են հավատալ իրենց ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Դեմբելեն անցած տարի էր տեղափոխվել «Բարսելոնա» Դորտմունդի «Բորուսիայից» 105 մլն եվրոյի դիմաց: