Tert.am-ը գրում է.
Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ թիրախային լարվածություն չկա, իրավիճակը նորմալ է:
«Հրազենային կրակոցները եղել են 2 օր առաջ, տուժողներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- վստահեցրեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ