Միակ բանը, որ հնարավոր է այս պահին անել՝ զգոնություն պահպանելն ու Փաշինյանին սատարելն է


12:03 , 21 հուլիս, 2018
Վարչապետի հայտարարությունը մեծ ոգևորության ալիք ա բարձրացրել։ Ես, ցավոք, չեմ կիսում էդ ոգևորությունը,որովհետև երբեք չեմ թաքցրել,որ Փաշինյանին ուղղակի չեմ կարողանում լիովին վստահել։ Խոսքն էս հայտարարության մասին ա. «Ես համոզված եմ և կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Եվ ես ասում եմ, որ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Ես չեմ կարող հավատալ, նույնիսկ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որևէ գործողության` սադրանքի, առանց աշխարհքաղաքական այդպիսի պայմանների առկայության»:
Հասկանալով ոգևորության պատճառ/ներ/ը (չեք պատկերացնում՝ինչքան կուզեի ինքս էլ նույնչափ ոգևորվել)՝ պիտի ասեմ,որ կա նաև հակառակ կողմը։ Մի փոքր հետ գնանք ու հիշենք Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու վերաբերյալ, ինչը նույնպես որոշակի ոգևորություն առաջացրեց առանձին շրջանակներում։
Չփորձելով ամփոփել էս հայտարարությունների արդյունքները՝ պիտի նշեմ,որ կա նաև հարցի հակառակ կողմը ու ինքս դեռ չեմ պատկերացնում՝ որն ա իրականում ճիշտ։ Մի կողմից՝ Փաշինյանը դուխով «դեմ ա տալիս» Ռուսաստանին՝ վերջին հայտարարությամբ, բայց մյուս կողմից՝ փաստացի պատասխանատվությունը դնում ա հենց Ռուսաստանի վրա՝ գցելով իր ուսերից։ Մոտավորապես նույն կերպ կարելի ա ընդունել նաև բանակցային գործընթացին Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարությունը։ Մի կողմից՝ կարելի ա ասել,որ Փաշինյանը լուրջ քայլ ա անում խնդրի կարգավորման ուղղությամբ (չնայած՝համարյա փակուղի մտնելով), իսկ մյուս կողմից՝ կրկին կարելի ա ենթադրել,որ խուսափում ա պատասխանատվությունից։ Այ սենց ախմախ իրավիճակ,երբ չգիտես՝ինչ սպասել։ 
Հ.Գ. Երևի թե միակ բանը,որ հնարավոր ա էս պահին անել, զգոնություն պահպանելն ու Փաշինյանին էս հարցում սատարելն ա։ Հուսով եմ՝ նախկին նախորդ բոլոր իշխանությունների ու փորձառու քաղաքական գործիչների աջակցությունն ու առնվազն՝խորհուրդները կլինեն ու կամրացնեն բոլորիս թիկունքը։