Ծայրահեղական բոդիպոզիտիվի հետևորդները արտասովոր ցուցադրություն ունեցան Լոնդոնում


23:45 , 20 հուլիս, 2018

Աշխարհում չկա հստակ գեղեցկություն: Դրանում կարելի է համոզվել ամեն անգամ, երբ տեսնում ենք ոչ ավանդական մոդելային կազմվածքով մարդկանց, որոնք ինքնավստահ լուսանկարվում են: Վերջերս Լոնդոնում տեղի ունեցավ «The Real Catwalk» ցուցադրությունը, որին մասնակցում էին ցանկացողները: Մոդելների շարքում կային տարբեր ռասայի, սեռի, սեռական ուղղվածության ու կրոնի մարդիկ: Ցուցադրության կազմակերպիչը ակտիվիստ Քրիստիան Կազակովան է: