Ֆրանսուա Ռոշբլուանը և Բակո Սահակյանը հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր


16:40 , 20 հուլիս, 2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսուա Ռոշբլուանի ավանդն Արցախ-Ֆրանսիա և հայ-ֆրանսիական կապերի զարգացման ու ընդլայնման գործում՝ նշելով, որ նա մեծ հարգանք է վայելում Արցախում: