Սերենա Ուիլյամս. Մրցակիցներս հպարտանում են, որ իմ դեմ են խաղում


18:30 , 20 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը խոսել է կանանց թենիսում իր հեղինակության մասին՝ ընդգծելով, որ մրցակիցները մեծ ջանքեր են գործադրում իր դեմ խաղերում.

«Այո, իմ մասնակցությամբ խաղերի ժամանակ ինչ-որ յուրահատուկ մթնոլորտ է: Դա չի նշանակում, որ մրցակիցներս կորտ են դուրս գալիս արդեն պարտված: Հակառակը՝ նրանք հպարտանում են, որ խաղում են Սերենայի դեմ և փորձում են իրենց լավագույն թենիսը ցուցադրել»,- Ուիլյամսի խոսքը փոխանցում է «Tennis World USA»-ը:

Սերենա Ուիլյամսը «Grand Slam»-ի մենախաղերում 23 տիտղոս ունի, ևս 14 տիտղոս նա նվաճել է զուգախաղում: Բացի այդ, Ուիլյամսն Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն է: