6 մասնագիտություն, որոնք կարող են անճանաչելիորեն փոխել ձեր անհատականությունը


17:00 , 20 հուլիս, 2018

Ահա մասնագիտություններ, որոնք կարող են բացասաբար ազդել մեր անհատականության վրա՝ մեզ դարձնելով անճանաչելի։

1. Դերասան

https://www.photojoiner.net/image/471a95Vo

Մասնագիտություն, որը շատերի մոտ ասոցացվում է հսկայական հոնորարների և կարմիր գորգերի հետ, սակայն իրականում այդքան էլ գրավիչ չէ։ Լոնդոնի հոգեբանների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանների մեծ մասը չեն ապրում իրենց կյանքով, նրանք այնքան են տարվում իրենց դերով, որ նույնիսկ եթերից դուրս շարունակում են ապրել հերոսի կյանքով, շարունակում են խաղալ։

2. Նկարիչ

https://www.photojoiner.net/image/b2z9JIQY

Այսօր արվեստագետների մեծ մասը ֆրիլանսերներ են, քանի որ ընկերությունում աշխատանքի տեղավորվել ոչ բոլորին է հաջողվում։ Նկարիչ-ֆրիլանսերները համաձայն են այն բանի հետ, որ անկայուն եկամուտը իրենց մշտական լարվածության մեջ է պահում։ Վաղվա օրվա անորոշությունը բերում է սթրեսսի և բացասական էմոցիաների։

3. Փաստաբան

https://www.photojoiner.net/image/UKhqNs0D

Փաստաբանի երկար կարիերան նույնպես զգալի հետք է թողնում անհատականության վրա։ Հավելյալ զգուշությունը, խոստությունն ու մանրակրկտությունն այն գործոններն են, որոնք անհրաժեշտ են գործի հաջող ընթացքի համար։ Փաստաբանը ոչ միայն լավ մասնագետ, այլև հոգեբան պետք է լինի, իսկ հաճախորդների հետ զրույցները ոչ միշտ են հարթ ընթանում։ Աշխատանքային տարբեր կոնֆլիկտների մասնակցելը լարում է նյարդային համակարգը, վատթարացնում օրգանիզմի իմունային պաշտպանությունը։ Աշխատանքը վերջիվերջո տեղափոխվում է նաև գրասենյակից դուրս։

4. PR մասնագետ

https://www.photojoiner.net/image/46MNcB2q

Գովազդը ղեկավարում է ժամանակակից աշխարհը, այդ պատճառով էլ PR մասնագետներն այսքան պահանջված դեռ չեն եղել։ Խելահեղ մրցակցությունը, հսկայական ծավալի ինֆորմացիան՝ այս բոլորը կարծես ապուրի բաղադրիչներ են, որոնց մեջ անընդհատ եփվում է PR մասնագետը։

Զարգացող ծրագրերի հետ աշխատելը հետաքրքիր է, բայց՝ սթրեսսային։ Նոն-սթոփ ռեժիմով աշխատանքը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության, սթրեսսսի և տագնապի զգացողության։

5. Մարզիկ

Պրոֆեսիոնալ մարզիկները պետք է հաղթահարեն ոչ միայն ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, այլև մրցակցության ճնշումը, ինչպես նաև սեփական էմոցիաները։ Մրցարշավների մասնակցելը պահանջում է հավաքվածություն, պերֆեկցիոնիզմ և բարոյական կայունություն։

6. Ոճաբան

https://www.photojoiner.net/image/Da0Tnf0R

Քիմիական նյութերը, որոնք հետ ամեն օր աշխատում է ոճաբանը, ժամանակի ընթացքում կարող են առաջացնել գրգռվածություն կամ ալերգիկ ռեակցիաներ, իսկ ոտքի վրա անցկացրած մի քանի տարիներից հետո սկսում են ցավել ինչպես մեջքը, այնպես էլ ոտքերը, ինչպես նաև կա միգրենի վտանք։