Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


13:40 , 20 հուլիս, 2018

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 20-ի երեկոյան ժամերին, 24-25-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Հանրապետության տարածքում՝



Երևան քաղաքում`



Երևանում հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:


Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           39.80C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               13.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           27.00C