Հենրի Հովարդ Հոլմը իր «կարիերան» սկսել է շատ վաղ և դարձել ԱՄՆ-ի առաջին սերիական մարդասպանը: Իրականում նրան անվանում էին Հերման Ուեբսթեր Մաջեթ: Ծնվել է 1861-ի մայիսի 16-ին Նյու Հեմփշիր նահանգի Հիլմանթոն քաղաքում: Մահապատժի օրը՝ 1896-ի մայիսի 7-ին, ոստիկանությունը նրան մեղադրեց 9 սպանություններ մեջ, սակայն նա պնդում էր, որ իր զոհերը առնվազն 27-ն են եղել: Մինչ օրս հստակորեն պարզ չի, թե այս մարդասպանի գլխի համար իշխանությունները ինչքան գումար են առաջարկել: Կան մարդիկ, որոնք ասում են, թե զոհերի թիվը հասել է 200-ի: Չիկագոյի բնակիչների բախտը ամենաշատն է բերել. սպանությունների ամրոցը, որը Հոլմսի պատվերով էր կառուցվել, գտնվում էր հենց այստեղ:
Համալսարանում ուսանելու տարիներին Հոլմսը դիահերձարանից առևանգում էր մրդկանց դիեր ու վնասներ էր հասցբում դրանց, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ այդ մարդիկ կյանքից զրկվել են ծանր վթարների արդյունքում: Այնուհետև նա փորձում էր ապահովագրությունից գումար կորզել, հղում կատարելով այն բանի վրա, որ նրանք իրենց մահով են մահացել:
19-րդ դարի վերջում ավտովթարների արդյունքում մահացության մակարդակը բարձր մակարդակի հասավ: Օրինակ, 1889-1893 թթ. ավելի քան 1469 հետիոտներ (միայն Չիկագոյում) մահացել են գնացքների տակ ընկնելով, իսկ հաջորդող տարիներին այդ թիվը զգալիորեն աճել էԼ 1889-ին 257 մարդ երկաթուղիներում մահացան, 1893-ին զոհերի թիվը հասավ 431-ի: Սա աննախադեպ ու սարսափելի ցուցանիշ էր:
Իհարկե, Հոլմսը չէր կարող նման հնարավորությունը բաց թողնել ձեռքից: Ըստ պտտվող շշուկների՝ նա 12,000 ԱՄՆ դոլար է ստացել մի գործի համար: Չխոսենք այն դեպքի մասին, երբ նա ընկերներից մեկին համոզել էր մահ բեմադրել ու ապահովագրությունից 10,000 դոլար էր ստացել: Հաշվի առնելով այն, որ միջին վիճակագրական աշխատողը շաբաթական 20 դոլար էր ստանում, Հոլմսի եկամուտը իր սև գործերի հաշվին շատ ավելի բարձր էր միջինից:
Երբ Հոլմսին կառափնարան տարան, այդ պահին նա ամուսնության մեջ էր գտնվում միաժամանակ երեք կանանց հետ: Առաջին անգամ նա ամուսնացել էր դեռահաս տարիքում՝ 1878 թ. հուլիսի 8-ին, Ալթոն քաղաքից Կլարա Ա. Լավրինգի հետ: 9 ամիս անց նա նորից ամուսնություն է գրանցել՝ այս անգամ ինեապոլիս նահանգում Միրթա Զ. Բելկնապի հետ, սակայն Կլարայից չէր ամուսնալուծվել: 1889-ին Հոլմսն ու Միրթան Իլինոյս նահանգ տեղափոխվեցին, որտեղ 1889 թ. հուլիսի 4-ին լույս աշխարհ եկավ նրա դուստրը՝ Լյուսի Թեոդեյթ Հոլմսը: Հոլմսն այդ ժամանակ ապրում էր Չիկագո Վիլմետ ոչ քաղաքային տարածքում, հազվադեպ էր տուն գնում և երկար ժամանակ էր հատկացնում իր «բիզնեսին»՝ մարդկանց համոզում էր կրեդիտներ վերցնել, որոնք նրանք երբեք չէին վճարելու:
Հոլմսն անգամ ժամանակ չէր գտնում Կլարայից ամուսնալուծվելու համար: Նրա երրորդ կինը դարձավ Ջորջիանա Յոուկը: Հարսանիքը կայացավ 1894-ի հունվարի 9-ին: Միաժամանակ Հոլմսը հանդիպում էր իր ենթականերից մեկի կնոջ հետ: Նրա անունը Ջուլիա Սմայթ էր, ով էլ հետագայում Հոլմսի զոհերից մեկը դարձավ:
Հոլմսի զոհերից են եղել ոչ միայն նրա մոտ ընկեր-գործընկերը, այլ նաև վերջինիս երեք երեխանեըր: Նա մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես է կտրատել ընկերոջը՝ Բենջամին Պիտզելին կտորների, այնուհետև մնացորդներն այրել է գազօջախում: Որպեսզի դրանք լավ այրվեն, նա գազօջախի մեջ դրել է նաև պոպկորն: Հոր մահից մի քաի ամիս անց Պիտզելի երեխաները ևս ընդգրկվեցին Հոլմսի զոհերի ցանկում: Նա երեխաներին Կանադա տարավ, աղջիկներին համոզեց սունդուկի մեջ մտնել ու գազ բաց թողեց: Այն բանից հետո, երբ երեխաները խեղդվեցին, Հոլմսը երեխաների մարմինները թաղեց նկուղում:
Հոլմսը պատմել է, թե ինչ տեսք ունեին երեխաների «փոքրիկ, մթագնած դեմքերը», երբ նա հանում էր նրանց հագուստը ու ողջ-ողջ թաղում էր հողի մեջ՝ սատանայական ոգևորությամբ: Երեխաները երեքն էին՝ երկու աղջիկ և մեկ տղա: