«Ֆեյսբուքը» չի հեռացնի Հոլոքոստը հերքող գրառումները


15:40 , 19 հուլիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը չի հեռացնելու օգտատերերի այն գրառումները, որոնցում կան Հոլոքոսըը հերքող պնդումներ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Ես հրեա եմ, և կա մարդկանց կատեգորիա, որը հերքում է Հոլոքոստը: Ես դա շատ վիրավորական եմ համարում, սակայն վերջնարդյունքում, չեմ կարծում, որ մեր հարթակը պետք է հեռացնի նման գրառումները, քանի որ կան բաներ, որ ինչ որ մարդիկ ճիշտ չեն մեկնաբանում»,- ասել է սոցցանցի հիմնադիրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ