Ի՞նչ «առավելություն» ունեն կրծքի կաթով մեծացած երեխաները մյուսների նկատմամբ


14:20 , 19 հուլիս, 2018

Կյանքի ռիթմի փոփոխությունները փոխել են ժամանակակից մայրիկների պատկերացումները երեխային կրծքով կերակրելու մասին: Նրանք հաճախ են հրաժարվում երեխաներին նման ձևով կերակրելուց, քանի որ հավատում են վատ հետևանքների մասին անիմաստ միֆերին:

Կրծքի կաթը պարունակում է երեխաների համար անհրաժեշտ բոլոր սննդարար և կենսական նշանակություն ունեցող նյութերը: Կրծքի կաթ ունեցող երեխաներին չի սպառնում`

Մայրական կաթով սնվող երեխաները ավելի հեշտ են հաղթահարում պատվաստումները: Մայրական կաթը օրվա տարբեր ժամերի փոխում է բաղադրությունը և երեխայի առողջ զարգացման համար կարողանում է ապահովել բոլոր սննդարար նյութերը:

Կրծքով կերակրելը ունի մի շարք առավելություն մայրիկների համար, քանի որ երեխայի կաթը քաշելու ընթացքում կրճատվում է կնոջ արգանդը, կանխվում է կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը և շաքարային դիաբետի երկրորդ տիպի զարգացումը: Իսկ եթե դուք արդեն ունեք նման հիվանդություն, ապա այն նվազեցնում է ինսուլինի անհրաժեշտությունը:

Կրծքով երեխային պետք է կերակրել կյանքի առաջին րոպեներից: Առաջին 6 ամիսներին պետք է բացառապես մայրական կաթով երեխային կերակրել: Ցանկության դեպքում կարող եք երեխային կերա