Ամերիկացի հարգարժան հոգևորականին բանտից ազատ չարձակելը Թուրքիայի համար իսկական ամոթ է. Թրամփ


13:20 , 19 հուլիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակն ու կոչ արել թուրքական իշխանություններին` քայլեր ձեռնարկել։

«Ամերիկացի հարգարժան հոգևորականին բանտից ազատ չարձակելը Թուրքիայի համար իսկական ամոթ է։ Նա երկար ժամանակ պահվում է որպես պատանդ։ Էրդողանը պետք է ինչ-որ բան անի այս հրաշալի քրիստոնյա ամուսնու և հոր ազատ արձակման համար, նրա ընտանիքը նրա կարիքն ունի»,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը մերժել է քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու վերաբերյալ` նրա փաստաբանների միջնորդությունը։