Քիմ Քարդաշյանի 62-ամյա մայրը իր 37-ամյա ընկերոջ հետ հանգստանում է Իտալիայում (Photo)


06:45 , 20 հուլիս, 2018

Քրիս Ջեները, ով Քարդաշյանների տան գլխավորն է, արդեն 3 տարի է, ինչ հանդիպում է Քորի Գայմբլի հետ: 62-ամյա ռեալիթի շոուի աստղին և նրա 37-ամյա ընկերոջը չի ամաչեցնում ռարիքային մեծ տարբերությունը:

2017թ.-ի հունվարին խոսակցություններ սկսեցին տարածվել, որ նրանք պատրաստվում են ամուսնանալ, սակայն, արդեն մարտին այդ լուրերը հերքվեցին: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ բաժանվել էն, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ կրկին միասին են և հանգսատնում են Իտալակն Պոզիտիանո գյուղում: 

Նրանք վայելում են նավահանգիստը և չեն թաքցնում զգացմունքները. համբուրվում են և գրկախառնվում: 

Հիշեցնենք, որ Քրիսի առաջին ամուսինը եղել է հայ հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը, ում  հետ նա ամուսնացել է 1978թ.: Միատեղ ամուսնության ընթացքում զույգը ունեցել է 3 աղջիկ և տղա: 1991թ. Ռոբերտի հետ բաժանումից հետո, Քրիսը 1991թ.-ին ամուսնացել է Բրյուս Ջեների հետ: Նրանք ունեն 2 աղջիկ՝ Քենդալ և Քայլի Ջեներները: 2015թ.-ին զույգը բաժանվել է և Բրյուսը փոխել է սեռը դառնալով կին: