«Հրապարակ». Խոսրով Հարությունյանի եղբո­ր ԲԿ-ն վա­ճառվել է. ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ շատերն են մտադիր վաճառել իրենց ունեցվածքը


11:30 , 19 հուլիս, 2018

«Խոսրով Հարությունյանի եղբո­րը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնն արդեն վա­ճառվել է: Որոշ տեղեկություննե­րով՝ գնորդը գավառեցի 2 եղբայր­ներ են, որոնք Ղազախստանում բիզնես ունեն, սակայն Խոսրով Հարությունյանը չի ցանկանում խոսել ո´չ գնորդի, ո´չ էլ գնի մասին: Ի դեպ, տեղեկություններ կան, որ քաղաքական իրավիճակի փոփոխություններով պայմանավոր­ված, շատերն են մտադիր վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը և կունեզրկեն իրենց»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: