Tert.am-ը գրում է.
Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի և ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջև հանդիպում կազմակերպելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա լինի նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը կքննարկվի ռուսական ռազմաբազայի կողմից՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքին մոտ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելու հարցը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ