Շոտլանդացիները չեն ներկայացել Վարուժան Սուքիասյանի ասուլիսին


14:10 , 18 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 17-ին Երևանի «Ալաշկերտը» նախախաղային մարզում է անցկացրել «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ:

Մարզումից առաջ պետք է տեղի ունենար մամուլի ասուլիս: Սակայն, «Ալաշկերտի» նախախաղային մամուլի ասուլիսը չի կայացել, քանի որ, ըստ երևանյան ակումբի, շոտլանդացի լրագրողները չէին «բարեհաճել» ներկայանալ ասուլիսին:

«Սելթիկ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: Առաջին խաղում շոտլանդական ակումբը հաղթել է 3:0 հաշվով: