Թունոտ հեղինակություններ


12:37 , 17 մայիս, 2013

Հայաստանյան մղձավանջային իրականությունն այսօր առատորեն թունոտ հեղինակություններ է ծնում: Մարդիկ, ովքեր երեկ հավասարակշիռ դատողություններ էին անում՝ պահելով շփման տարրական բարյացակամությունը, այսօր փողոցային խուժանի պահվածքն ու ժարգոնն են փոխառում: Սկսած իշխանական ամենավերին օղակներից, ավարտած ընդդիմության, մտավորականների, գիտնականների, տարբեր տիպի քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներով: Մրցում են, թե ով ավելի խիստ, սրամիտ, համեմված կբնութագրի երևույթը, երկիրը, անհատներին: Ինձ նման շվարածներին մնում է իրար հոշոտելու և վերանալու ընթացք մաղթել լուտանքային այս շքերթի բոլոր մասնակիցներին: