Վարդան Բակալյանը նույնպես միացել է Արարատ-Արմենիային


12:40 , 18 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիան» ներկայացրել է ևս մեկ նորեկի:

Ակումբի գույներ հաջորդ մրցաշրջանից կպաշտպանի 23-ամյա ֆուտբոլիստ Վարդան Բակալյանը: Հարձակվողը հանդես կգա 88 համարի խաղաշապիկով:

Բակալյանը նախկինում խաղում էր Գյումրու «Շիրակում»:

Հիշեցնենք, որ «Շիրակի» նախկին ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը և Ռոբերտ Դարբինյանը նույնպես հանդես կգան «Արարատ-Արմենիայում»: