Նրանք գտել են իրենց 3-ամյա դստերը լվացքի մեքենայի մեջ փակված (Photo)


06:15 , 19 հուլիս, 2018

Կոլորադո նահանգից այս զույգը զգուշացնում է բոլոր ծնողներին, որպեսզի շատ ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ. երեխան կարող է շատ հեշտությամբ մտնել լվացքի մեքենայի մեջ և դուք չկարողանաք գուշակել, թե նա ուր է, գրում է ABC News-ը:

Image result for Washing machine

Նույնսիկ դա պատկերացնելն է դժվար, թե ինչ կլինի, եթե այդ պահին միացնեք այն:

Իսկ Մակիվերների ընտանիքում սա պետք չէ պատկերացնել: Նրանք այս ամենը ապրել են և նույիսկ թշնամուն չեն ցանկանա: Հուլիսի 10-ի առավոտյան նրանց արթնացրել է իրենց տղայի ճիչը:

« Նա այնպես էր լացում, որ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Նա գոռում էր, որ Քլոեն լվացքի մեքենայի մեջ է»:

Ալան Մաքիվերը արագ մտել է լվացքատուն, որը տան նկուղում է գտնվում:

Այնտեղ նա տեսավ իր 3-ամյա դստերը, ով փակվել էր լվացքի մեքենայի մեջ: 

« Նա գոռում էր, բայց մենք չէինք լսում: Ես շատ ուժեղ քաշեցի դուռը, սակայն այն չբացվեց, քանի որ աշխատում էր»:

Ծնողներին հաջողվեց կանգնեցնել մեքենան և դուրս բերել դստերը: Երեխայի ողջ մարմինը կապտուկներով էր պատված:

Այս դժբախտ դեպքը Լինդսի Մաքիվերը պատմել է իր Facebook-յան էջում: 

Նրանք հույս ունեն, որ իրենց պատմությունը բոլոր ծնողների համար դաս կլինի: