«Հրապարակ». Արամ Սարգսյանի համար սկզբունքա­յին հարց է, որ ԱԺ առաջիկա ընտրություններում իր անունը լինի առաջին եռյակում


11:40 , 18 հուլիս, 2018

««Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են ընթանում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված: Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապ­ված: Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաս­տանը» միասին կարող են հավակնել 30 տոկոսին: 

Ընդ որում, Արամ Սարգսյանի համար սկզբունքա­յին հարց է, որ իր անունը լինի առաջին եռյակում: Մենք «ՔՊ» անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ առաջին եռյա­կում ում անուններն են գրվելու, ճիշտ է, որ Արամ Սարգսյանը պնդում է, որ լինի: «Դե, ով չի ուզենա իրեն տեսնի առաջին եռյակում, ես էլ կուզենամ, բայց ցանկություններով չէ մենակ, այդ ամենը պետք է նպաստի հաջողությանը:

Այսինքն՝ եթե դա տվյալ քաղաքական ուժի շահերից է բխում և ոչ թե անձնական ամբիցիաներից, ապա թող լինի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: