ԱՄՆ-ում ծնվել է Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի առաջնեկը


11:15 , 18 հուլիս, 2018

BlogNews.am-ը իր ընթերցողներին արդեն պատմել էր դերասանուհի Աննա Սիմոնյանի հղիության մասին: Դերասանուհին հղիության վերջին ամիսներին մեկնել էր ԱՄՆ, որտեղ էլ պլանավորում էր ունենալ առաջնեկին: Աննան երեկ իր ինստագրամի էջում հրապարակել էր երեխայի լուսանկարն՝ այդպես հայտնելով առաջնեկի լույս աշխարհ գալու լուրը: Զույգը տղա է ունեցել: