Վենգեր. Գլխավոր սխալս այն էր, որ 22 տարի մնացի Արսենալում


22:11 , 17 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է կարիերայի գլխավոր սխալի մասին.

«Գլխավոր սխա՞լս, երևի թե այն է, որ 22 տարի մնացի «Արսենալում: Ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր չեն կարողանում նույն տեղում մնալ երկար ժամանակ, սակայն սիրում են մարտահրավերներ: Այդպես ստացվեց, որ այսքան ժամանակ ես սեփական մարտահրավերներիս զոհն էի դարձել»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Football.london»-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը լոնդոնյան ակումբը գլխավորել է 1996-2018 թվականներին: