Armsport.am-ը գրում է.
«Այնտրախտի» և Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը հարգանքի արժանի քայլ է արել:
Ֆուտբոլիստի ընկեր Լովրո Շինդիկը «Sportbuzzer»-ի հետ զրույցում պատմել է.
«Անտեն ծնվել է մի փոքրիկ քաղաքում: Երբ ռեբիչը 16 տարեկան էր, արդեն իսկ պարզ էր, որ նա ի զորու է կարիերայում մեծ աճ գրանցել: Նա ժամանակին հոգեբանական խնդիրներ ուներ, քանի որ «տաք գլուխ» ուներ:
Բայց նա կարողացավ կարգավորել իր էմոցիաները: Մի անգամ, երբ նա որոշակի գումար էր աշխատել, նա մարել է իր հարազատ քաղաքի ավելի քան 500 բնակիչների վարկերը»:
Հիշեցնենք, որ Անտե Ռեբիչը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի փոխչեմպիոն: