Առանց սննդի սահմանափակման նիհարելու պարզ միջոց


21:10 , 17 հուլիս, 2018

Կարելի է հեշտությամբ նիհարել՝ առանց սնունդը սահմանափակելու։

Նախ պետք է ավելի առողջ սնվել, ինչը չի նշանակում՝ քիչ սնվել։ Պետք է ուտել բանջարեղեն, մրգեր, կաթնաթթվային մթերքներ։ Փոխարենը կարելի է սահմանափակել հացի, մակարոնեղենի, տապակած ուտեստների և քաղցրավենիքի գործածումը։ Շատ ջուր խմեք։ Իսկ եթե ցանկանում եք ուտել, այսպես ասած, անառողջ և վնասակար համարվող սնունդ, կերեք առանց ինքներդ ձեզ դատապարտելու։

Նիհարելու, սակայն սնունդը չսահմանափակելու համար կարելի է սննդակարգ կազմել սպիտակուցային մթերքներից (հավի կրծքամիս, հնկահավ, հավկիթի սպիտակուց, կաթնաշոռ, ծովամթերք, ձուկ, պանիր)։

Պետք է սննդակարգում ներառել նաև ածխաջրային մթերքներ՝ հնդկաձավար, բրինձ, կինոա, լոբի, մրգեր, ցանկացած բանջարեղեն։

Բացառություն չեն նաև օգտակար ճարպեր պարունակող մթերքները՝ ընկուզեղեն, ձիթապտղի յուղ, ավոկադո, դեղնուց, պանիր, դառը շոկոլադ։