Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Պետրոս Թերզյանին


16:50 , 17 հուլիս, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին, որի վրա ժամանակավորապես դրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը:

ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերի և հետագա գործունեության շուրջ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները և կշարունակվեն Հայաստանում և Արցախում հիմնադրամի բարեգործական ծրագրերը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ՀՀ նախագահին ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: