Ռամոսը ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն


16:10 , 17 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը շուտով կամուսնանա: 

«Instagram»-ի իր էջում իսպանացի պաշտպանը հրապարակել է լուսանկար իր սիրելիի՝ հեռուստահաղորդավարուհի Պիլար Ռուբիոյի հետ և մակագրել.

«Նա ինձ ասել է՝ այո»: Ռամոսը գրառմանը ավելացրել է էմոձիներ ամուսնական մատանու և սրտիկների տեսքով:

Զույգը հանդիպում է 2012 թվականից:

Նրանք երեք երեխա ունեն: Ռուբիոն Ռամոսից մեծ է 8 տարով: