Թուրքիան դադարեցրել է երկիր ժամանող սիրիացի ներգաղթյալների գրանցումը․ Human Rights Watch


15:00 , 17 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել է, որ Թուրքիան սկսել է չգրանցել երկիր ժամանող սիրիացի նոր ներգաղթյալներին։ 

Կազմակերպության պաշտոնական կայքում նշվում է, որ չհաշված որոշակի բացառությունները՝ Թուրքիայի իշխանությունները փաստացի դադարեցրել են պաշտոնապես գրանցել երկիր ժամանած սիրիացիներին։

HRW-ն մտահոգություն է հայտնել, որ նման քայլը կարող է հանգեցնել Թուրքիայից սիրիացի ներգաղթյալների ապօրինի արտաքսմանը, նրանց հասանելիք առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկվելուն ու անգամ՝ բռնի կերպով Սիրիա վերադարձվելուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ