Նորաձևությա՞ն, թե՞ խելագարության վերջին ճիչը․ լողազգեստներ՝ պատրաստված ինքնակպչուն ժապավենից (Photo)


20:15 , 17 հուլիս, 2018

Աշխարհում ամեն օր նորաձևության երեկոներ են կազմակերպվում, որոնց ընթացքում ցուցադրվում է այն ամենը, ինչն ըստ դիզայներների նորաձև է։ Գաղտնիք չէ, որ թրենդները չափազանց արագ են փոխվում․ այն, ինչ նորաձև էր երեկ, այսօր այլևս նորաձև չէ։ Պարզվում է՝ կանանց լողազգեստների նորաձևությունն էլ է չափազանց արագ փոխվում։

Վերջերս կայացած նորաձևության մի երեկոյի ժամանակ մոդելները հանդես են եկել ոչ ավանդական լողազգեստներով՝ պատրաստված ինքնակպչուն ժապավեններով։ Այսինքն՝ ըստ էության այդ լողազգեստները ոչ թե կրում, այլ փակցնում են մարմնի ինտիմ մասերի վրա։

Ահա նրանց անչափ տարօրինակ լուսանկարները։