Գերմանիան ապացուցված չի համարում Գյուլենի կապը Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ․ երկրի ԱԳՆ


13:40 , 17 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի իշխանություններն ապացուցված չեն համարում հեղաշրջման փորձի կազմակերպման հետ կապված թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ուղղված Թուրքիայի իշխանությունների մեղադրանքները։ Այդ մասին հայտնի է դարձել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությունից, որը տրվել է ի պատասխան գերմանական «Ձախ» կուսակցության հղած գրավոր հարցմանը։

Ինչպես գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, «Ձախ» կուսակցությունը խնդրել էր պատասխանել Գերմանիայում գյուլենականների գործունեություն ծավալելու և գերմանական հատուկ ծառայությունների կողմից նրանց հետ կապված ձեռնարկված գործողությունների, ինչպես նաև Գերմանիայի իշխանությունների՝ գյուլենականների հետ համագործակցության մեջ գտնվել-չգտնվելու մասին հարցերին։

Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ թեև Թուրքիան մեղադրում է գյուլենականներին հեղաշրջման փորձ կատարելու համար ու պարբերաբար պահանջել է Գերմանիայի հատուկ ծառայություններից համապատասխան հետապնդումներ անցկացնել գերմանաբնակ թուրք գյուլենականների հանդեպ, իրենք չեն տեսել այն հստակ հիմքերն ու ապացույցները, որոնք կստիպեին բավարարել թուրքական կողմի պահանջները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ