Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են


13:30 , 17 հուլիս, 2018

168.am-ը գրում է.

Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

«Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»,- ասված է հայտարարության մեջ: