Ուսեյն Բոլտը փորձաշրջան կանցնի ավստրալական թիմում


13:00 , 17 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Ճամայկացի թեթևաթլետ Ուսեյն Բոլտը նորից մոտ է ֆուտբոլիստի կարիերա սկսելուն:

Ինչպես տեղեկացնում է «Yahoo Sports»-ը, 31-ամյա վազորդը վեց շաբաթով փորձաշրջան կանցնի ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներսում»: Եթե Բոլտը լավ դրսևորի իրեն, նրա հետ կկնքվի մեկ տարվա պայմանագիր: Ավելի վաղ ճամայկացին մարզվել էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Բոլտը օլիմպիական 8-ակի չեմպիոն է: Նա 11 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն`իր ելույթների ընթացքում գրանցելով աշխարհի 8 ռեկորդ: