ԱՄՆ-ն շարունակում է վերազնինել Քրդստանի ռազմական միավորին՝ «Փեշմերգա»-ին


13:00 , 17 հուլիս, 2018
Փեշմերգայի նախարարության գլխավոր քարտուղար գեներալ-լեյտենանտ Ջաբար Յավարը հաստատել է այն լուրը, որ ԱՄՆ-ն շարունակում է վերազինել «Փեշմերգա»-ին:
Մասնավորապես ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարելու 3-ին և 4-րդ բիգադներին: Հայտնի , որ ԱՄՆ-ն մասնավորապես մատակարարելու է զինամթերք և զինտեխնիկա, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ:
Նշեմ, որ Քրդստանի զինված ուժերը բաժանված են երեք , այսպես ասած, խմբի: Մի մասը գտնվում է Փեշմերգայի նախարարության ուղղակի վերահսկողության տակ, իսկ մնացած երկու միավորները գտնվում են քաղաքական կուսկցությունների վերահսկողության տակ: «Քրդստանի դեմոկրատական» կուսակցության վերահսկողության տակ է գնտվում 70-րդ միավորը, իսկ «Քրդստանի հայրենասիրական » միության վերահսկողության տակ է գտնվում 80-րդ միավորը:
Ասեմ, որ առաջին կուսակցություն Բարզանիների կուսակցությունն է, իսկ երկրորդը՝ Թալաբանիների: