Յուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում


23:45 , 16 հուլիս, 2018

Ջիմի Նելսոնը եղել է աշխարհի ամենաինքնատիպ հատվածներում, որպեսզի լուսանկարի ամենահետաքրքիր ցեղերի ներկայացուցիչներին: Նա այցելել է ամենատարբեր ցեղերի, ինչպիսին են բաննան, դասանեչը, կարոն և այլն: 2013 թվականին նա թողարկել է Before They Pass Away գիրքը` մարդկանց աշխարհի բազմազանությունը ցույց տալու համար: Նրա համար իդեալ է հանդիսանում Էդվարդ Շերիֆֆ Կերտիսը, որը անմահացրել է հնդկացիների կյանքը` նախորդ դարի սկզբին: Նա համարում է, որ ինքը պատմություն է ներկայացնում ու գիտնական չէ: Նրա համար սա խիստ անձնական նախագիծ է: Նա արդեն 30 տարի է զբաղվում է լուսանկարչությամբ: