Կոնտե. Չելսիի երկրպագուները հավերժ կմնան իմ սրտում


23:55 , 16 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժեշտի խոսք է ուղել ակումբի երկրպագուներին.

«Շնորհակալություն եմ հայտնում թիմի մարզչական շտաբին` պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար: Շնորհակալություն տղաներին, որոնց տաղանդն ու ինքնավստահությունը մեծ դեր խաղացին թիմի հաղթանակների մեջ:

Ինձ շատ դուր եկավ Անգլիան ու Լոնդոնը:

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնեմ ակումբի երկրպագուներին, որոնք իմ և ընտանիքիս հետ հիանալի հարաբերությունների մեջ են եղել: Նրանք միշտ կմնան իմ սրտում: Հույս ունեմ ,որ «Չելսին» կշարունակի հաղթել: Ես մի շարք հիշողություններ եմ ինձ հետ տանում, որոնք իմ հետ կլնեն հաջորդ մարտահրավերների ընթացքում»-, մարզիչի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: