Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը


18:00 , 16 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը: 

Ինչպես հայտնում է russian.rt.com-ը, հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ՝ չնայած, որ նախատեսված էր մեկուկես ժամ:

Ակնկալվում է, որ դրան կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ