Կլատենբուրգ. Պերիշիչի դրվագում 11 մետրանոց չկար


17:30 , 16 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Անգլիացի նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգը իր անհամաձայնությունն է հայտնել ԱԱ-2018-ի եզրափակիչ խաղի մրցավար Նեստոր Պիտանի նշանակած 11 մետրանոցի հետ կապված.

«Պերիշիչի ձեռքը գտնվում էր բնական դիրքում: Ձեռքով շարժում դեպի գնդակը չկար. դա 11 մետրանոց չէր»,- մրցավարի խոսքն է մեջբերում «The Sun»-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա խաղի 36-րդ րոպեին մրցավարը խորվաթների դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված, ինչից հետո Գրիզմանը անվրեպ իրացրեց հարվածը ու 2-րդ անգամ Ֆրանսիան առաջ անցավ հաշվի մեջ: