ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մինսկում քննարկելու են թիկունքային ապահովման հարցեր


17:00 , 16 հուլիս, 2018

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2018թ. ծրագրի համաձայն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-ից 19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։