ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան սկսել են ամերիկյան զինվորականների մնացորդները վերադարձնելու հարցով բանակցությունները


16:00 , 15 հուլիս, 2018
operativ.am-ը գրում է

Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները սկսել են Կորեական պատերազմի տարիներին զոհված ամերիկյան զինվորականների մնացորդները վերադարձնելու հարցի շուրջ բանակցությունները, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Բանակցություններն ընթանում են Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին գտնվող Փհանմուջոմ գյուղում։ Ըստ «Ռենհապ» գործակալության տվյալների՝ բանակացություններին մասնակցում է Հարավային Կորեայում տեղակայված բազմազգ ուժերին ներկայացնող ամերիկյան գեներալը։Ամերիկյան զինվորականների մնացորդները վերադարձնելու հարցով հանդիպումը պետք է կայանար ավելի վաղ այս շաբաթ, սակայն Փհենյանը պնդել է, որ բանակցություններն ընթանան ոչ թե ուղղակի ԱՄՆ ներկայացուցիչների հետ, այլ Կորեական թերակղու գեներալների մակարդակով։