Երկաթե ձողը խրվել է տղամարդու մարմնի մեջ, սակայն վերջինս ողջ է մնացել


17:30 , 15 հուլիս, 2018

Ջասթին Ֆերտը ցանկապատ էր կառուցում, երբ նրա կողքին գտնվող երկաթի կտորը խոցեց մեջքը և դուրս եկավ փորից: Միայն հրաշքով` երկաթյա ձողը չի վնասել արյունատար անոթները, երիկամները, ողնուղեղը: Իսկ ահա արտաքին տեսքն ուղղակի սարսափելի էր: Տղամարդը գրեթե ոչինչ չէր զգում մինչ բժիշկները փորձում էին հանել ձողը: Հետո նրան երկարատև վիրահատել են` ներքին որոշ օրգանները վերականգնելու համար: Նման դեպքերում վտանգավոր է լինում, երբ մարդիկ փորձում են իրենք դուրս բերել վնասած իրը, սակայն այս միջադեպը բարեհաջող է ավարտվել: