Քաղաքապետարանի ՀՀԿ խմբակցությունը չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին ու ավագանու նիստին


13:00 , 15 հուլիս, 2018

Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները։

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն