Նրան ամորձատել էին բարձր ձայնի համար. Մայքլ Ջեքսոնի բժիշկ


00:15 , 15 հուլիս, 2018

2009 թվականին մահացած փոփ–արքա Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը անսպասելի խոստովանություն է արել երգչի հոր վերաբերյալ։

Համացանցում հայտնված տեսանյութում Մյուրեյը պատմել է, որ ընտանիքը փաստացի ամորձատել է աստղին։

Բժիշկը պարզաբանել է, որ Ջո Ջեքսոնը սկսել է իր որդուն հորմոնալ սրսկումներ անել, երբ նա 12 տարեկան է եղել, իբր պզուկների բուժման և նրա համար, որ ձայնը չկոտրվի։

«Ես հույս ունեմ, որ Ջո Ջեքսոնը դժոխքում կհատուցի իր մեղքերը»,– ասում է Մյուրեյը Ջեքսոն ավագի մասին, որը մահացել է այս տարվա հունիսի վերջին։