Սպառնում է թուլամտությամբ․հայտնի է ամենավտանգավոր ըմպելիքը


21:45 , 14 հուլիս, 2018

Դիետիկ համարվող գազավորված ըմպելիքները, որոնք շաքարին փոխարինողներ են պարունակում, լրջորեն բարձրացնում են կաթվածի և թուլամտության հավանականությունը։ Այս մասին հայտնել են ամերիկյան սրտի ասոցացիայի մասնագետները։

Գիտափորձը ցույց է տվել, որ մարդու օրգանզիմի համար ամենավտանգավորը դիետիկ գազավորված ջուրն է։ Այն երեք անգամ բարձարցնում է կաթվածի և 2․9 անգամ՝ թուլամտության հավանականությունը։

Դիետիկ գազավորված ըմպելիքներում շաքարին տարբեր արհեստական փոխարինողներ կարող են հավելել, մասնավորապես՝ ասպարտամը։ Այն, մարդու օրգանիզմում հայտնվելով, ֆենիլալնինի, ասպարագինային թթվի և մեթանոլի է վերածվում, որոնք թունավոր են օրգանիզմի համար։

Ասպարտամը կարող է նաև գլխուղեղում նյարդային բջիջների անոմալ ակտիվություն առաջացնել։