Bentley-ն իր 100-ամյակի առթիվ ներկայացրել է Mulsanne-ի հատուկ մոդելը (Photo)


21:51 , 14 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Bentley մեքենաշինական ընկերությունն իր 100-ամյակի կապակցությամբ ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվելիք Mulsanne W.O. Edition by Mulliner մոդելը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, մեքենան արտադրվելու է 100 օրինակով: Դրա պաշտոնական շնորհանդեսը կկայանա օգոստոսին: Մինչդեռ պատվիրված մոդելների առաքումը կսկսվի 2019թ.:

Մեքենայի տեխնիկական բնութագրի ու գնի վերաբերյալ տեղեկություն չկա:

Հավելենք, որ անգլիական Bentley ընկերության պատմությունը սկսվել է 1919թ. հունվարի 18-ին, երբ Ուոլթեր Օուեն Բենթլին Ֆրենք Բյորջեսի և Հարրի Վարլիի հետ համատեղ մշակել են իրենց առաջին ավտոմեքենան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ