Գևորգ Ղազարյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում


20:49 , 14 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում: Այս մասին հայտնում է «Prosports.kz»-ը:

30-ամյա խաղացի ծառայություններով հետաքրքրված է Ղազախստանի Պրեմիեր-լիգայի ակումբներից մեկը՝ «Ժետիսուն»: Կողմերն արդեն սկսել են տրանսֆերի շուրջ բանակցությունները:

Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա Ղազարյանը կդառնա ակումբի երրորդ հայ ֆուտբոլիստը: «Ժետիսուի» կազմում են հանդես գալիս նաև Էդգար Մալաքյանը և Կամո Հովհաննիսյանը: