BBC. Բլինդը կվերադառնա Այաքս


15:10 , 14 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է վաճառել պաշտպան Դեյլի Բլինդին «Այաքսին», հայտնում է «BBC»-ին:

Տրանսֆերի արժեքը կազմելու է 14 մլն ֆունտ: Հնարավոր բոնուսների հետ արժեքը կարող է հասնել մինչր 18.5 մլն-ի: Դեյլի Բլինդը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել հենց «Այաքսից» 2014 թվականին 13.8 մլն ֆունտի դիմաց:

Աղբյուրը նշում է, որ «Այաքսն» ու Բլինդը կկնքեն չորս տարվա պայմանագիր: Ֆուտբոլիստի աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ չկան: