Թուրքիայում շուտով կչեղարկվի արդեն երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը


15:00 , 14 հուլիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կավարտվի հուլիսի 18-ին, սակայն ահաբեկչական վտանգի առաջացման պարագայում այն կարող է կրկին սահմանվել:

Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել է 2016-ի հուլիսին՝ երկրում ռազմական հեղափոխության  փորձից հետո, սակայն այն բազմիցս երկարաձգվել էր երեք ամսով։