Եղիսաբեթ թագուհին շոգ եղանակին 10 րոպե սպասել է Թրամփին


14:20 , 14 հուլիս, 2018

Araratnews.am-ը գրում է.

Այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 րոպե ուշացումով է հասել թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ հանդիպմանը Վինդզորյան պալատում, հայտնում է բրիտանական Metro թերթը:

Այդ 10 րոպեները, չնայած շոգին ու պատկառելի տարիքին, թագուհին կանգնած է սպասել:

 Սոցցանցերում մարդիկ քննադատել են Թրամփին նաև այն բանի համար, որ պատվո շքախմբի մոտով անցնելիս թագուհուց առաջ ընկած էր քայլում, որն անհարգալից վերաբերմունք է համարվում: