Պաշտոնական. Սարին գլխավորեց Չելսին


14:00 , 14 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես պայմանագիր է կնքել թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի հետ:

Մասնագետը ներկայացվել է ակումբի բազայում: Պայմանագրի հետ կապված մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: Գլխավոր մարզչի պաշտոնում Սարին փոխարինեց մեկ այլ իտալացու` Անտոնիո Կոնտեին: Կոնտեն մարզում էր «Չելսին» 2016 թվականից:

Հատկանշական է, որ Սարին, որպես մարզիչ դեռևս չի նվաճել ոչ մի մրցանակ: Նա մինչ այս աշխատում էր իտալական «Նապոլիում»: