Նահապետ Գեւորգյանը լքել է ՀՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը. ՀՀԿ-ից հաստատում են


12:20 , 14 հուլիս, 2018

ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը լքել է Հանրապետական կուսակցությունը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հասատեց ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Վերջինս նշեց, որ տեղեկություններ չունի, թե որն է եղել Գեւորգյանի նման քայլի պատճառը: Նահապետ Գեւորգյանը մեր զանգերն անպատասխան թողեց:

Նշենք, որ նրանից զատ ՀՀԿ-ն լքել էին Արման Սահակյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելքիս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը եւ այլք: