Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել


12:40 , 14 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Թբիլիսում դանակահարել են ազգությամբ հայ, 22-ամյա Գևորգ Սարգսյանին, ով հիվանդանոցում մահացել է։

Rustavi2.ge-ի փոխանցմամբ՝ Գևորգ Սարգսյանին սպանել են հենց իրենց տան մոտ՝ 15 անձից բաղկացած խմբի անդամները։

Դանակահարությունից հետո հարևանների կանչով մեկնած շտապօգնության բրիգադը Գևորգ Սարգսյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Սարգսյանը մահացել է։

Վրացական աղբյուրը ձեռք է բերել տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես երկու մեքենայով մի խումբ մարդիկ գալիս են Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։ Հարևանները նրանց տեսել են, սակայն չեն ճանաչում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ